https://arm.sputniknews.ru/20260219/karvogh-e-rentgen-ancneln-aragacnel-hivandutjan-zargacumy-kam-hghinerin-kareli-e-kt-98898854.html
Կարո՞ղ է ռենտգեն անցնելն արագացնել հիվանդության զարգացումը, կամ հղիներին կարելի՞ է ԿՏ
Կարո՞ղ է ռենտգեն անցնելն արագացնել հիվանդության զարգացումը, կամ հղիներին կարելի՞ է ԿՏ
Sputnik Արմենիա
Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների զարգացման պատճառով է նաև, որ երբեմն թվում է, թե տարբեր հիվանդությունների թվի սրընթաց աճ կա, մինչդեռ դրանք ավելի հաճախ ու… 19.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-19T08:56+0400
2026-02-19T08:56+0400
2026-02-19T08:56+0400
հեղինակներ
հիվանդանոց
հիվանդություն
հետազոտություն
ռենտգեն
բժիշկ
ճառագայթում
քաղցկեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317518_0:0:1100:619_1920x0_80_0_0_2dfcc4da6025c122dc0b592ec1779662.jpg.webp
Այն, որ ռենտգենը կամ ճառագայթային ախտորոշման որևէ այլ մեթոդ կարող է արագացնել հիվանդության զարգացումը, միֆ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի ճառագայթային ախտորոշման ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ճիշտ դոզավորման դեպքում նման բան անհնար է։Միաժամանակ գոյություն ունեն հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ գերդոզավորումը կարող է խնդիրների, տարբեր հիվանդությունների, օրինակ` քաղցկեղի զարգացումն արագացնող գործոն լինել։ Սակայն բժշկուհին շեշտում է՝ դրա համար ճառագայթի չափաբաժինը շատ մեծ պետք է լինի, ուստի նման դեպքերն աշխարհում պրակտիկորեն քիչ են։ Բայց հետազոտության գնալիս մշտապես կարևոր է ճիշտ ընտրել մասնագետին, որը կկարողանա ոչ միայն ճիշտ հաշվարկել ճառագայթի չափաբաժինը, այլև այնպիսի նկարներ ստանալ, որ դրանցից հնարավոր լինի առավելագույն ճշգրիտ ինֆորմացիա քաղել։1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել էԻնչ վերաբերում է այն հարցին, թե որ տարիքից կարելի է անցնել, օրինակ, ռենտգեն հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա (CT), բժշկի խոսքով՝ տարիքային սահմանափակում չկա, կարելի է կիրառել նորածինների, նաև հղիների համար, սակայն ցանկալի է դա ավելի քիչ անել, ու կրկին ամենակարևորը ճառագայթի ճիշտ դոզավորումն է։Իսկ ինչ հաճախականությամբ կարելի է անցնել ճառագայթային հետազոտություններ։ Բժշկուհու խոսքով՝ եթե խոսքը որևէ խնդիր, պաթոլոգիա ունեցող պացիենտի մասին է, դինամիկային հետևելու համար կարելի է մեկ օրվա ընթացքում անգամ 2-3 ԿՏ հետազոտություն անցնել։ Մնացած դեպքերում բժշկի ցուցումից է կախված պարբերականությունը։ Բժշկուհին շեշտում է՝ միշտ պետք է ուշադիր լսել և հետևել բժշկի ցուցումներին, թե ինչպես պատրաստվել հետազոտությունն անցնելուն և ինչպես պահել հետազոտության ժամանակ։ Այս կարգապահությունը կարևոր է, որ հետազոտության արդյունքները ճիշտ լինեն, ու սրան երբևէ չի կարելի մատների արանքով նայել։Մարինե Գրիգորյանի խոսքով՝ այսօր մեր երկրում ախտորոշիչ ծառայություններն այնքան զարգացած են, որ մենք աշխարհի հետ գրեթե համընթաց ենք քայլում։ Եթե, օրինակ, տարիներ առաջ PET CT (համակարգչային տոմոգրաֆիայի տեսակ խմբ․) անցնելու համար մեր քաղաքացիները ստիպված էին Վրաստան, Ռուսաստան կամ եվրոպական որևէ երկիր մեկնել, ապա այսօր այն մեր երկրում ևս հասանելի է։ Ըստ Գրիգորյանի՝ ախտորոշիչ ծառայությունների զարգացումն է նաև պատճառներից մեկը, որ կա տպավորություն, թե մեր երկրում տարբեր հիվանդությունների թիվն ավելացել է։ Թեպետ հիվանդությունների որոշակի աճ էլ կա, սակայն այսօր առաջադեմ մեթոդները թույլ են տալիս ավելի վաղ փուլերում և ավելի շատ հիվանդություններ ախտորոշել։Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում․ Նիկոլայ Գրիգորյան«Արդեն մշակույթ է ձևավորվել, որ անկախ գանգատներից՝ մարդիկ, հատկապես կանայք տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժստուգում անցնեն։ Դրա համար էլ այսօր նաև ավելի հաճախ են ուռուցքային հիվանդությունները հայտնաբերվում։ Պահպանողական բժշկության կողքին հիմա կանխարգելիչ բժշկությունն է զարգանում»,- նշեց բժշկուհին։Ըստ նրա՝ վերջին տարիներին ազգային «մշակութային առանձնահատկություններից» ևս մեկն է փոխվել․ խնդիրների դեպքում ծնողները մանկաբույժների են դիմում կամ բուժկենտրոններ, ավելի քիչ են ծանոթ-բարեկամների, հարևանների խորհուրդներով երեխաներին բուժել փորձողները, ինչը երբեմն օգնելու փոխարեն ավելի էր բարդացնում հիվանդության ընթացքը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317518_202:0:1057:641_1920x0_80_0_0_ee8aee2b50ff8fbc7d07b462003eee45.jpg.webp
հեղինակներ, հիվանդանոց, հիվանդություն, հետազոտություն, ռենտգեն, բժիշկ, ճառագայթում, քաղցկեղ, видео
հեղինակներ, հիվանդանոց, հիվանդություն, հետազոտություն, ռենտգեն, բժիշկ, ճառագայթում, քաղցկեղ, видео
Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների զարգացման պատճառով է նաև, որ երբեմն թվում է, թե տարբեր հիվանդությունների թվի սրընթաց աճ կա, մինչդեռ դրանք ավելի հաճախ ու ավելի վաղ փուլերում է հնարավոր դարձել ախտորոշելը։
«Ռենտգեն ճառագայթներն այնպիսի ճառագայթներ են, որոնք նորմալ մարդու օրգանիզմը առօրյայում էլ ստանում է տարբեր տեղերից։ Օրինակ, օդանավով մեկ թռիչքից մենք կարող ենք ճառագայթման ավելի մեծ չափաբաժին ստանալ, քան 1 հետազոտությունից։ Այնպես որ, միֆ է, թե ռենտգեն ճառագայթի ադեկվատ դոզան կարող է նպաստել կամ արագացնել հիվանդության զարգացումը»,- նշեց նա։
Միաժամանակ գոյություն ունեն հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ գերդոզավորումը կարող է խնդիրների, տարբեր հիվանդությունների, օրինակ` քաղցկեղի զարգացումն արագացնող գործոն լինել։ Սակայն բժշկուհին շեշտում է՝ դրա համար ճառագայթի չափաբաժինը շատ մեծ պետք է լինի, ուստի նման դեպքերն աշխարհում պրակտիկորեն քիչ են։ Բայց հետազոտության գնալիս մշտապես կարևոր է ճիշտ ընտրել մասնագետին, որը կկարողանա ոչ միայն ճիշտ հաշվարկել ճառագայթի չափաբաժինը, այլև այնպիսի նկարներ ստանալ, որ դրանցից հնարավոր լինի առավելագույն ճշգրիտ ինֆորմացիա քաղել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ տարիքից կարելի է անցնել, օրինակ, ռենտգեն հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա (CT), բժշկի խոսքով՝ տարիքային սահմանափակում չկա, կարելի է կիրառել նորածինների, նաև հղիների համար, սակայն ցանկալի է դա ավելի քիչ անել, ու կրկին ամենակարևորը ճառագայթի ճիշտ դոզավորումն է։
«Նորմալ, ադեկվատ ճառագայթային դոզայի պայմաններում նշված հետազոտությունները ևս լայն կիրառություն ունեն երեխաների համար, հատկապես ռենտգեն հետազոտությունը, որը, կարելի է ասել, ռադիոլոգիայի հիմքն է։ Այսինքն՝ որևէ հետազոտության բացարձակ արգելք գոյություն չունի, պետք է ճիշտ ընտրել հետազոտության տեսակը՝ կախված տվյալ պաթոլոգիայից և, իհարկե, նաև տարիքից»,- նշեց նա։
Իսկ ինչ հաճախականությամբ կարելի է անցնել ճառագայթային հետազոտություններ։ Բժշկուհու խոսքով՝ եթե խոսքը որևէ խնդիր, պաթոլոգիա ունեցող պացիենտի մասին է, դինամիկային հետևելու համար կարելի է մեկ օրվա ընթացքում անգամ 2-3 ԿՏ հետազոտություն անցնել։ Մնացած դեպքերում բժշկի ցուցումից է կախված պարբերականությունը։ Բժշկուհին շեշտում է՝ միշտ պետք է ուշադիր լսել և հետևել բժշկի ցուցումներին, թե ինչպես պատրաստվել հետազոտությունն անցնելուն և ինչպես պահել հետազոտության ժամանակ։ Այս կարգապահությունը կարևոր է, որ հետազոտության արդյունքները ճիշտ լինեն, ու սրան երբևէ չի կարելի մատների արանքով նայել։
Մարինե Գրիգորյանի խոսքով՝ այսօր մեր երկրում ախտորոշիչ ծառայություններն այնքան զարգացած են, որ մենք աշխարհի հետ գրեթե համընթաց ենք քայլում։ Եթե, օրինակ, տարիներ առաջ PET CT (համակարգչային տոմոգրաֆիայի տեսակ խմբ․) անցնելու համար մեր քաղաքացիները ստիպված էին Վրաստան, Ռուսաստան կամ եվրոպական որևէ երկիր մեկնել, ապա այսօր այն մեր երկրում ևս հասանելի է։ Ըստ Գրիգորյանի՝ ախտորոշիչ ծառայությունների զարգացումն է նաև պատճառներից մեկը, որ կա տպավորություն, թե մեր երկրում տարբեր հիվանդությունների թիվն ավելացել է։ Թեպետ հիվանդությունների որոշակի աճ էլ կա, սակայն այսօր առաջադեմ մեթոդները թույլ են տալիս ավելի վաղ փուլերում և ավելի շատ հիվանդություններ ախտորոշել։
«Արդեն մշակույթ է ձևավորվել, որ անկախ գանգատներից՝ մարդիկ, հատկապես կանայք տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժստուգում անցնեն։ Դրա համար էլ այսօր նաև ավելի հաճախ են ուռուցքային հիվանդությունները հայտնաբերվում։ Պահպանողական բժշկության կողքին հիմա կանխարգելիչ բժշկությունն է զարգանում»,- նշեց բժշկուհին։
Ըստ նրա՝ վերջին տարիներին ազգային «մշակութային առանձնահատկություններից» ևս մեկն է փոխվել․ խնդիրների դեպքում ծնողները մանկաբույժների են դիմում կամ բուժկենտրոններ, ավելի քիչ են ծանոթ-բարեկամների, հարևանների խորհուրդներով երեխաներին բուժել փորձողները, ինչը երբեմն օգնելու փոխարեն ավելի էր բարդացնում հիվանդության ընթացքը։