«Ադրբեջանցիները Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ». համացանցում այս վերտառությամբ մի տեսանյութ է տարածվել, որում ենթադրյալ ադրբեջանցին ռուսերենով զրուցում է Ամասիայի տվյալ հատվածում ծառայություն իրականացնող հայ պարեկների հետ։
Օրերս ԱԱԾ-ում Oragir.News-ի աղբյուրը ևս հաստատել էր տեղեկությունը, որ ադրբեջանցիները ազատ շրջում են Գյումրիում և Ամասիա համայնքի գյուղերում։ Լրատվական կայքի հետ զրույցում Ամասիայի բնակիչները նշել են, որ ադրբեջանցիները 2-3 օր գիշերել են համայնքում։
Նրանց խոսքով՝ ադրբեջանցիները մարդկանց «քթի տակ» ազատ շրջել են, ցուցադրել տեղի բնակավայրերը ու դրանք ներկայացրել որպես իրենց «պատմական բնակավայրեր»։
Ավելին՝ Ամասիայի բնակիչներին արգելվել է խոսել տեսածի և լսածի մասին։ Փոխարենը նրանց հիշեցրել են, որ նախկինում հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրել։
Oragir.News-ի հետ զրույցում տարեց տղամարդը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, պատմում է, որ նման դեպքեր նախկինում ևս եղել են։ Նրա խոսքով՝ ադրբեջանցիները եկել են, նկարահանել այն տները, որտեղ ժամանակին ապրել են։
«ԱԱԾ-ն թույլ է տվել, որ ադրբեջանցիները ազատ ֆռֆռան։ Մարդիկ եկել, ման են եկել, տեսանյութեր նկարել»,- ասում է տղամարդը։
Ստացվում է, որ սահմանամերձ համայնքում օտարերկրյա քաղաքացիները կարող են օրեր շարունակ ազատ շրջել, նկարահանել, տարածքները ներկայացնել որպես «պատմական ադրբեջանական», իսկ տեղի բնակիչներին պարզապես հորդորում են լռել։
դիտվել է 111 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը