Պետական այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող ՀՀ նախագահ Վահագն խաչատուրյանը ծիծաղելի վիճակում է հայտնվել։
Ելույթից առաջ, չիմանալով, որ բարձրախոսները միացված են, խոստովանել է, որ չգիտի ասելիքը, ապա անհանգստացել է՝ ասելով. «Էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»։
Երբ խնդրել է բարձրախոսը միացենլ ելույթի համար, նրան տեղեկացրել են, ամեն ինչ կարգին է, բարձրախոսն էլ միացված է։
Նշենք, որ խոսակցությունը տեղի է ունեցել Հունաստանի նախագահի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի տրված պաշտոնական ճաշի մեկնարկին։
Տեսանյութը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։