Իշխանության անգործությունը սպառնում է հասարակության անվտանգությանը





«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Օրը ցերեկով հերթական զինված միջադեպն է գրանցվել Երևանում՝ ցավոք կրկին մահվան ելքով։ Այս ողբերգական դեպքը ոչ միայն առանձին դեպք չէ, այլև ցայտուն ապացույց է, որ զենքի ազատ ու չվերահսկվող շրջանառությունը մեր երկրում դարձել է իրական, քրեածին սպառնալիք հասարակության համար։

Անընդհատ կրկնվող նման միջադեպերը ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների կյանքը պաշտպանված չէ, իսկ իշխանությունների անգործությունն ու քաղաքական անպատասխանատվությունը անմիջապես սպառնում են հասարակության անվտանգությանը։ Օրենքը, որը թույլ է տալիս զենք ունենալ առանց խիստ վերահսկողության և պարտադիր ստուգումների, ուղիղ ճանապարհ է ոչ միայն անհամաչափ բռնության, այլև մահացու սպառնալիքի՝ մեր ամենօրյա կյանքում։

Առնվազն 10.000 զենք դեռևս չի հայտնաբերվել Արցախի վերջին պատերազմից հետո, և դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ հանցագործության և մահացու դեպքերի գործիք։

Ապօրինի զենքի առկայության համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը ծիծաղելի է և ողբերգական․ տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, հանրային աշխատանքներ՝ 80–150 ժամ տևողությամբ, ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս։

Մեր երկրում ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի՝ այն վեր դասելով ծանր հանցագործությունների շարքում՝ ներկայիս «ոչ մեծ ծանրության» դասի փոխարեն»։




դիտվել է 33 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը


Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը


Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը


Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը


Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը


Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը

Leave a comment