Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինյալները պայթուցիկով բեռնված մեքենայով բախվել են բանակային անցակետին
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինյալները պայթուցիկով բեռնված մեքենայով բախվել են բանակային անցակետին։ Երկրի զինված ուժերի հաղորդմամբ՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է անվտանգության 11 աշխատակից և մեկ երեխա, գրում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Բաջուր շրջանում։
Ըստ զինվորականների հաղորդագրության՝ զինյալները փորձել են մուտք գործել զինվորականների բնակելի համալիր, սակայն անվտանգության ուժերը կասեցրել են այդ փորձը, որից հետո հարձակվողները մեքենայով հարվածել են անցակետի պատին։
Հաղորդվում է նաև, որ դեպքի վայրից փախուստի դիմելիս սպանվել է 12 հարձակվող:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» (TTP) խմբավորումը (հայտնի է որպես «Պակիստանյան թալիբներ»), որը ձգտում է երկրում հաստատել իսլամական կառավարման խիստ կանոններ։
Խմբավորումն ուժեղացրել է հարձակումները 2022 թվականի վերջին Իսլամաբադի հետ հրադադարի չեղարկումից հետո:
Պակիստանը մեղադրում է Աֆղանստանին զինյալներին ապաստան տրամադրելու մեջ, սակայն Քաբուլի թալիբան կառավարությունը բազմիցս հերքել է այդ մեղադրանքը: