Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260218/trampy-hvognel-e-iranic-razmakan-gvortsvoghutjan-havanakanutjuny-90-e-zlm-98965629.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/11/97854883_50:0:1383:1000_1920x0_80_0_0_286537cba61bbebc09586d22c4237d2b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, իսրայել

դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, իսրայել

Բաժանորդագրվել

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ–ն ռազմական գործողությունը, հավանաբար, կանցկացնի Իսրայելի հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունից, առաջիկա շաբաթներին լայնածավալ գործողություն սկսելու հավանականությունը 90% է, գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկին։

«Բոսին դա սկսում է հոգնեցնել։ Նրա շրջապատում որոշ մարդիկ նախազգուշացնում են, որ Իրանի հետ պատերազմ չսկսի, սակայն կարծում եմ՝ 90% հավանականություն կա, որ մենք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ակտիվ ռազմական գործողությունների ականատես կդառնանք», – մեջբերում է պորտալը խորհրդականի խոսքերը, որի անունը չի նշվում։

Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել «ավելի շուտ և ավելի մեծ մասշտաբով», քան շատերը կարծում են։

Պորտալի աղբյուրների համաձայն՝ ռազմական գործողությունը, հավանաբար, կլինի Իսրայելի հետ համատեղ։

«ԱՄՆ ռազմական գործողությունն Իրանում կարող է լայնածավալ արշավ լինել և շաբաթներ տևել։ Այն ավելի շատ նման կլինի լիարժեք պատերազմի, քան Վենեսուելայում անցյալ ամիս տեղի ունեցած թիրախային գործողությունն էր», – պատմել են պարբերականի աղբյուրները։

Հեղինակը կարծում է, որ գործարքն (միջուկային ծրագրի վերաբերյալ) այժմ անհավանական է թվում։

Միևնույն ժամանակ, պարբերականի աղբյուրները Իսրայելում պնդում են, որ իրենց իշխանությունները մի քանի օր տևող գործողության սցենար են նախապատրաստում։

Միջուկային թեմայի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում։ Բանակցություններից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց առաջընթացի մասին և նշեց, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն տեքստերի վրա, որոնք կարող են հիմք հանդիսանալ հնարավոր պայմանավորվածությունների համար։

Leave a comment