Արևմտյան հետախուզության գնահատականների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ հաղթում է Ուկրաինայի հետ պատերազմում, իսկ Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար անհրաժեշտ կլինի 18 ամսից մինչև երկու տարի։
Ըստ New York Times-ի՝ Պուտինը համոզված է, որ ռուսական հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերն ավերելն իրեն մեծ առավելություններ են տալիս:
The New York Times-ը միաժամանակ նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի տնտեսությունը բախվել է խոր խնդիրների, իսկ այդ նույն ժամանակ Դոնալդ Թրամփը պատերազմի ավարտի դիմաց Կրեմլին համառորեն առաջարկում է խոշոր ներդրումներ Ռուսաստանում: