Ոստիկանները պարզել են Երևանում կրակոցներին մասնակից անձանց շրջանակը․ ՆԳՆ

Քաղաքականություն

18.02.2026 | 19:14

ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է այսօր Երևանում հնչած կրակոցներին՝ նշելով, որ ոստիկանները պարզել են միջադեպին մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

«Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Աջափնյակի Աբելյան փողոցի 9 հասցեում։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:
1 քաղաքացի մահացել է:

Leave a comment