Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:


Այս մասին հայտնում է Աողջապահության նախարարությունը։


Նշվում է, որ երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:


1 քաղաքացի մահացել է:


Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Այսօր Երևանի Աբելյան փողոցում տեղի են ունեցել կրակոցներ։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com կայքը, ոստիկանները պարզել են, որ Աբելյան փողոցից (Աջափնյակ վարչական շրջան) Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել հրազենային վնասվածքներ ստացած 10 քաղաքացի:


 


Leave a comment