Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՀՀ ԱՆ

Հասարակություն

18.02.2026 | 17:52

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

«Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:
1 քաղաքացի մահացել է:

Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Աջափնյակի Աբելյան փողոցի 9 հասցեում։

Leave a comment