Արսեն Թորոսյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:


 


Հանդիպման ընթացքում ընդգծվել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը՝ այդ թվում հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակում։


 


Նախարարը շեշտել է գործատուների ակտիվ մասնակցությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան քաղաքականությունների մշակման և Զբաղվածության ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացման գործում։


 


Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Դիտումների քանակ1

Leave a comment