Երևանում կրակոցների հետևանքով կա զոհ, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր. ԱՆ


Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


 


«Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:


1 քաղաքացի մահացել է:


 


Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:


 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ: 


 


 

Դիտումների քանակ6

Leave a comment