Իրանում ցուցարարների դեմ քրեական գործերի թիվը հասել է 23,000-ի – Azat TV

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարների դեմ հարուցվել է առնվազն 23,000 քրեական գործ, ինչը վկայում է կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող ուժի մասին: Ըստ արևմտյան լրատվամիջոցներին հայտնի դարձախ աղբյուրների՝ ձերբակալություններ են իրականացվել երկրի բոլոր նահանգներում, իսկ բողոքի ցույցերի ժամանակ գրանցվել են 749 ոստիկանական բաժանմունքների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 120 կենտրոնների վրա հարձակումներ:

2025 թվականի դեկտեմբերի 28-ից սկսված բողոքի ցույցերը, որոնք սկզբում կապված էին տնտեսական ճգնաժամի հետ, ավելի ուշ վերածվել են կառավարության դեմ ուղղված պահանջների:

«Իրանի մարդու իրավունքների պաշտպաններ» (HRAI) կազմակերպությունը հայտնում է, որ փետրվարի 15-ի դրությամբ ձերբակալվել է առնվազն 53,552 մարդ, որոնցից 144-ը ուսանողներ են: 11,053 մարդ կանչվել է դատարան: Բացի այդ, հաստատվել է 7015 մարդու մահ, որոնցից 6508-ը ենթադրաբար ցուցարարներ են: Մարդու իրավունքների պաշտպանների տվյալներով, 25,845 մարդ վիրավորվել է: ԱՄՆ-ը, ըստ The Wall Street Journal-ի, գաղտնի կերպով շուրջ 6000 Starlink տերմինալ է ուղարկել Իրան՝ քաղաքացիներին օգնելու համար շրջանցել արգելափակումների ռեժիմը:

Նկատենք, որ այս տվյալները վերաբերում են արևմտյան լրատվամիջոցների ու շահագրգիռ ուժերի հրապարակումներին եւ կարող են չափազանցված լինել։

 

Leave a comment