Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կա զոհ, 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 անձ։ Այս մասին 24News-ին հայտնեց ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Մեկ անձ մահացավ, 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 3-ը վիրահատարանում են, 3-ը՝ ռեանիմացիայում»,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Երևանի Աբելյան փողոցի 9 հասցեում,  ժամը 16:00-ի սահմաններում։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a comment