Դոհա․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է և կարող է խաղալ Ալկարասի դեմ

Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Դոհայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ մրցախաղում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը երեք սեթում հաղթեց աշխարհի 61-րդ ռակետ, հունգարացի Մարտոն Ֆուչովիչին՝ 6։2, 4։6, 6։4։ Մրցախաղը տևեց 2 ժամ։

Առաջին շրջանում Կարեն Խաչանովը 6:1, 3:6, 6:4 հաշվով ուժեղ էր գտնվել ճապոնացի Սինտարո Մոչիզուկիից։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի կամ աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը (Իսպանիա), կամ ֆրանսիացի Վալենտեն Ռուաեն։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 2,8 միլիոն դոլար։

Leave a comment