https://arm.sputniknews.ru/20260218/hungarian-ev-slvovakian-dadarecrel-en-dizvareliqi-matakararumn-ukraina-98959449.html
Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են դիզվառելիքի մատակարարումն Ուկրաինա
Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են դիզվառելիքի մատակարարումն Ուկրաինա
Sputnik Արմենիա
Ֆիցոն նաև սպառնացել է Զելենսկուն դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Բանն այն է, որ Կիևն ավելի վաղ արգելափակել էր ռուսական նավթի մատակարարումը Հունգարիա… 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T17:09+0400
2026-02-18T17:09+0400
2026-02-18T17:09+0400
հունգարիա
սլովակիա
ուկրաինա
գազ
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/04/24348532_0:159:3076:1889_1920x0_80_0_0_fb663a41db0a478a1aa0e6e754895439.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են դիզվառելիքի մատակարարումն Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:Ընդ որում TASR գործակալությունը, հղում անելով Սլովակիայի վարչապետի հայտարարությանը, գրում է, որ այդ երկիրը ևս դադարեցրել է դիզվառելիքի մատակարարումը Ուկրաինա:«Բրոդի» գծային արտադրա-դիսպետչերական կայանում ստեղծված իրավիճակի պատճառով Հունգարիան և Սլովակիան դադարել են նավթամթերք ստանալ «Դրուժբա» խողովակաշարով։ Հունգարիա և Սլովակիա նավթը տարանցվում է բելառուսական Մոզիրից ուկրաինական Բրոդի ձգվող խողովակաշարով։ Նավթի առաքումը դադարեցվել է Ուկրաինայի պահանջով՝ խողովակաշարի վրա տեղի ունեցած միջադեպից հետո։ Ուկրաինայում նավթի տարանցմամբ զբաղվող «Ուկրտրանսնաֆտ» ընկերության ղեկավարությունը հրաժարվել է թույլատրել իր երկրի տարածքով նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա. գործընթացը վերսկսելու տեխնիկական հնարավորություն առկա է, սակայն չկա ընկերության ղեկավարության համապատասխան որոշումը:
հունգարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/04/24348532_174:0:2903:2047_1920x0_80_0_0_c2537aee3b601bd7ecea0fdd071c57f7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, սլովակիա, ուկրաինա, գազ, նավթ
հունգարիա, սլովակիա, ուկրաինա, գազ, նավթ
Բաժանորդագրվել
Ֆիցոն նաև սպառնացել է Զելենսկուն դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Բանն այն է, որ Կիևն ավելի վաղ արգելափակել էր ռուսական նավթի մատակարարումը Հունգարիա և Սլովակիա։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան դադարեցրել են դիզվառելիքի մատակարարումն Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:
«Դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինա դադարեցվել է և չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինացիները չեն վերականգնել նավթի մատակարարումը Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով», – ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն, որի հայտարարությունը տարածել է «M1» հեռուստաալիքը:
Ընդ որում TASR գործակալությունը, հղում անելով Սլովակիայի վարչապետի հայտարարությանը, գրում է, որ այդ երկիրը ևս դադարեցրել է դիզվառելիքի մատակարարումը Ուկրաինա:
«Եթե Զելենսկուն թվում է, որ դա ոչ մի արժեք չունի ու իրեն պետք չէ՝ ապա մենք կարող ենք որոշում կայացնել և հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում համագործակցությունից», – հայտարարել Է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Բրոդի» գծային արտադրա-դիսպետչերական կայանում ստեղծված իրավիճակի պատճառով Հունգարիան և Սլովակիան դադարել են նավթամթերք ստանալ «Դրուժբա» խողովակաշարով։ Հունգարիա և Սլովակիա նավթը տարանցվում է բելառուսական Մոզիրից ուկրաինական Բրոդի ձգվող խողովակաշարով։
Նավթի առաքումը դադարեցվել է Ուկրաինայի պահանջով՝ խողովակաշարի վրա տեղի ունեցած միջադեպից հետո։ Ուկրաինայում նավթի տարանցմամբ զբաղվող «Ուկրտրանսնաֆտ» ընկերության ղեկավարությունը հրաժարվել է թույլատրել իր երկրի տարածքով նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա. գործընթացը վերսկսելու տեխնիկական հնարավորություն առկա է, սակայն չկա ընկերության ղեկավարության համապատասխան որոշումը: