https://arm.sputniknews.ru/20260218/rd-brjanski-marzum-ukrainaji-zun-harvatsel-e-avtvomeqenaji-2-mard-viravvorvel-e-98958910.html
ՌԴ Բրյանսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է ավտոմեքենայի. 2 մարդ վիրավորվել է
ՌԴ Բրյանսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է ավտոմեքենայի. 2 մարդ վիրավորվել է
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են մարզի Սուզեմկայի շրջանի Ռուդաչ ավանի վրա։ 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T16:45+0400
2026-02-18T16:45+0400
2026-02-18T16:46+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
բելգորոդ
վիրավոր
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98658299_0:0:3072:1728_1920x0_80_0_0_6baf19c18d942282ab690c314ad5de43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Սուզեմկայի շրջանի Ռուդաչ ավանում ուկրաինական ԶՈւ–ն կամիկաձե դրոններով հարվածել է մեքենային, ինչի հետևանքով վիրավորվել է գազի ծառայության երկու աշխատակից։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:«Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Սուզեմկայի շրջանի Ռուդաչ ավանի վրա։ Կամիկաձե դրոններով հարվածը հասցվել է «Գազպրոմ գազաբաշխում Բրյանսկ» ԲԸ-ի մեքենային, որն ընթացքի մեջ է եղել։ Ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, վիրավորվել են գազի ծառայության երկու աշխատակից: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն», – տելեգրամյան ալիքում գրել է Բոգոմազը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98658299_341:0:3072:2048_1920x0_80_0_0_72830464fa63d938d84c9a6b849be65d.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, վիրավոր, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, բելգորոդ, վիրավոր, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են մարզի Սուզեմկայի շրջանի Ռուդաչ ավանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Սուզեմկայի շրջանի Ռուդաչ ավանում ուկրաինական ԶՈւ–ն կամիկաձե դրոններով հարվածել է մեքենային, ինչի հետևանքով վիրավորվել է գազի ծառայության երկու աշխատակից։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։