Նախիջևանում ակտիվորեն վերակառուցում են ՀՀ–ով Ադրբեջանին կապող երկաթուղին

Նախիջևանում շարունակվում է երկաթուղու վերակառուցումը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի երկաթուղիները (ADY):

Նախագծման և շինարարության առաջին փուլը, որը սկսվել է անցյալ տարվա վերջին, ընդգրկում է Սալամմելիքի, Օրդուբադի, Ազայի և Ջուլֆայի (Ջուղա-խմբ․) հատվածները։

Ըստ ադրբեջանական կողմի, այս երկաթուղային ցանցը կլինի նոր տարածաշրջանային տրանսպորտային կապի մաս, որը կմիանա TRIPP երթուղուն՝ Հայաստանին սահմանակից Օրդուբադի տարածքում և կսկսվի ՀՀ տարածքով՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով։

 

 

Leave a comment