«Խաղաղությունը» եկավ մի փոքր չսափրված ադրբեջանական «ծիծեռնակի» տեսքով






Խաղաղությունն արդեն եկել է Հայաստան։

Ճիշտ է՝ ոչ այնպիսին, ինչպիսին ներկայիս իշխանությունները ներկայացնում են (խաբում են) մեզ, և նույնիսկ ոչ այնպիսին, ինչպիսին իրենց պատկերացնում են նրանք, ովքեր հպարտությամբ հայտարարում են որ “քաղաքականությամբ չեն զբաղվում”:

Խաղաղությունը չեկավ արցախցիների վերադարձով իրենց հայրենիք։

Խաղաղությունը չեկավ Ադրբեջանի և Թուրքիայի հակահայ քաղաքականությունից հրաժարումով։

Խաղաղությունը չեկավ առնվազն նրանով, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ընկալի Հայաստանը որպես գոյության իրավունք ունեցող պետություն։

Խաղաղությունը եկավ մի փոքր գիրուկ, մի փոքր “արխային” , մի փոքր էլ լկտիացած ազերիի տեսքով՝ Հայաստան։

Տեսանյութում այդ ազերին իրեն զգում է հանգիստ, առանց լարվածության քայլում է դեպի ոստիկանություն, խորհուրդ է տալիս ինչ-որ մեկից հարցնել, թե ինքը և իր բարեկամները ովքեր են։

Այսինքն՝ «խաղաղությունը» եկավ առաջին, մի փոքր չսափրված ադրբեջանական «ծիծեռնակի» տեսքով, որը իր դուբլյոնկայի թևերի վրա մեզ մոտ բերեց «արևմտյան ադրբեջանը»։

Եվ եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես շարունակվում է, ապա սպասեք ձեր քաղաքներում և գյուղերում նման հարյուր հազարավոր ադրբեջանական «ծիծեռնակների»։

Այսպիսով, խաղաղությունը Հայաստան եկավ «արևմտյան ադրբեջանի» տեսքով։

Այնպես որ վայելեք, քանի դեռ ձեր բակում չեն հայտնվել «արևմտյան ադրբեջանցիները»։

Խաղաղություն ձեզ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/reel/1632733887719512 



դիտվել է 28 անգամ

Leave a comment