Քաղաքականություն
18.02.2026 | 15:09
Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել են։ ՌԴ նախագահի օգնական, գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին հանդիպումը բնութագրել է որպես ծանր, բայց գործնական, գրում է Վեդոմոստին։
«Ինչպես գիտեք՝ բանակցությունները տևել են երկու օր. երեկ շատ երկար ժամանակ՝ տարբեր ձևաչափերով, իսկ այսօր՝ մոտ երկու ժամ։ Դրանք ծանր էին, բայց գործնական»,- ասել է Մեդինսկին։
Հանդիպումը սկսվել է Մոսկվայի ժամանակով 11:00-ի սահմաններում և ավարտվել է մոտավորապես ժամը 12:45-ին։ Մեդինսկին հավելել է, որ առաջիկայում բանակցությունների նոր փուլ կանցկացվի։
Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 17-ին և տևել 4,5 ժամ։ Այն անցկացվել էր ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանի մոտ գտնվող «ԻնտերԿոնտինենտալ» հյուրանոցում։
Փետրվարի 16-ին ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Ժնևում եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի պատվիրակությունը կընդլայնվի՝ հասցնելով մինչև 20 անձի, և որ Մոսկվան կներկայացնեն Մեդինսկին, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, այլ պաշտոնյաներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի