ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է։
24News.am-ին Հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ դատավոր Խաչիկ Ղազարյանին փոխարինել է Վարդգես Սարգսյանը, որը չէր կարող խափանման միջոցի հարց քննարկել, այդ իսկ պատճառով դատավորը պարտավորեցրել է դատախազությանը կիրառված խափանման միջոցը վերացնել։
Նշենք, որ խոսքը վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի անջատ մասին։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ