Ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության․ հետո ասում եք՝ ինչու մարդիկ չեն վստահում իրավապահներին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը:
Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում:
Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:
Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի:
Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»,- գրել է նա:

—00—ԼԱ

Leave a comment