https://arm.sputniknews.ru/20260218/hhum-rus-divanagetnery-shnvorhavvorel-en-mets-hajrenakani-veteran-hvoktember-stepanjanin-98950772.html
ՀՀ–ում ռուս դիվանագետները շնորհավորել են Մեծ Հայրենականի վետերան Հոկտեմբեր Ստեփանյանին
ՀՀ–ում ռուս դիվանագետները շնորհավորել են Մեծ Հայրենականի վետերան Հոկտեմբեր Ստեփանյանին
Sputnik Արմենիա
Ստեփանյանն ավելի քան կես դար աշխատել է երկաթուղում։ 18.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-18T14:47+0400
2026-02-18T14:47+0400
2026-02-18T14:48+0400
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
ռուսաստան
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75123990_0:0:1600:901_1920x0_80_0_0_cee55c85b20cf2494872614f6c1fe3c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուս դիվանագետները շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Հոկտեմբեր Արիստակեսի Ստեփանյանին շնորհավորել են 97-ամյակի առթիվ և Ռուսաստանի դեսպանության անունից բացիկ են հանձնել նրան։ Այս մասին հայտնում է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հոկտեմբեր Ստեփանյանն աշխատել է թիկունքում՝ վերանորոգելով ռազմաճակատից եկող շոգեքարշերն ու երկաթուղային շարժակազմերը։«Գիշեր-ցերեկ ինձ կանչում էին, ասում էին՝ շոգեքարշ է եկել, պետք է գործ անել։ Ես վերանորոգում էի, և շոգեքարշը նորից շարունակում էր աշխատել։ Այդպես աշխատել եմ մինչև պատերազմի ավարտը։ Մենք պետք է աշխատեինք հաղթանակը մոտեցնելու համար», –պատմել է վետերանը։Ռազմաճակատից գնացքները գալիս էին օր ու գիշեր՝ բերելով բեռնատար, սանիտարական և ռազմական շարժակազմեր։ Շոգին թե ցրտին դեպոյի աշխատակիցները միշտ տեղում էին և աշխատում էին լիարժեք նվիրումով։Հոկտեմբեր Ստեփանյանը Երևանի շոգեքարշային դեպո է ընդունվել 1942 թվականի հուլիսին, երբ 13 տարեկան էր, և յուրացրել վարպետ-վերանորոգողի մասնագիտությանը։ Նա նշում է, որ հարևան տների բնակիչներն ակտիվ օգնում էին ռազմաճակատին՝ բերելով սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ իրեր։Ստեփանյանն ավելի քան կես դար աշխատել է երկաթուղում աշխատանքին և մինչ օրս փոխանցում է իր սերնդի հերոսության ու անձնազոհության մասին հիշողությունները։Պուտինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանին 99-ամյակի առթիվ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/1d/75123990_180:0:1600:1065_1920x0_80_0_0_eb8a07140cef4297dacc004b3273c4fa.jpg.webp
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, ռուսաստան, դեսպանատուն
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, ռուսաստան, դեսպանատուն
Ստեփանյանն ավելի քան կես դար աշխատել է երկաթուղում։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուս դիվանագետները շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Հոկտեմբեր Արիստակեսի Ստեփանյանին շնորհավորել են 97-ամյակի առթիվ և Ռուսաստանի դեսպանության անունից բացիկ են հանձնել նրան։ Այս մասին հայտնում է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հոկտեմբեր Ստեփանյանն աշխատել է թիկունքում՝ վերանորոգելով ռազմաճակատից եկող շոգեքարշերն ու երկաթուղային շարժակազմերը։
«Գիշեր-ցերեկ ինձ կանչում էին, ասում էին՝ շոգեքարշ է եկել, պետք է գործ անել։ Ես վերանորոգում էի, և շոգեքարշը նորից շարունակում էր աշխատել։ Այդպես աշխատել եմ մինչև պատերազմի ավարտը։ Մենք պետք է աշխատեինք հաղթանակը մոտեցնելու համար», –պատմել է վետերանը։
Ռազմաճակատից գնացքները գալիս էին օր ու գիշեր՝ բերելով բեռնատար, սանիտարական և ռազմական շարժակազմեր։ Շոգին թե ցրտին դեպոյի աշխատակիցները միշտ տեղում էին և աշխատում էին լիարժեք նվիրումով։
Հոկտեմբեր Ստեփանյանը Երևանի շոգեքարշային դեպո է ընդունվել 1942 թվականի հուլիսին, երբ 13 տարեկան էր, և յուրացրել վարպետ-վերանորոգողի մասնագիտությանը։ Նա նշում է, որ հարևան տների բնակիչներն ակտիվ օգնում էին ռազմաճակատին՝ բերելով սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ իրեր։
Ստեփանյանն ավելի քան կես դար աշխատել է երկաթուղում աշխատանքին և մինչ օրս փոխանցում է իր սերնդի հերոսության ու անձնազոհության մասին հիշողությունները։