ԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը


Փետրվարի 11-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի համակարգող խորհրդի երրորդ նիստում հանդես է եկել բացման խոսքով: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 


Արմեն Մկրտչյանը կառուցողական և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ընդգծել է, որ ԵԽ աջակցությունը նշանակալի դեր է ունեցել նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և բարեփոխումների գործընթացում։


 


ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ իրականացված աշխատանքում արձանագրված դրական արդյունքներն ու համագործակցության հիմնական ուղղությունները:


 


Մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համատեքստում Արմեն Մկրտչյանը կարևորել է կարողությունների զարգացման և համակարգային բարեփոխումների շարունակականությունը: Ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը էականորեն կնպաստի նախարարության որդեգրած բարեփոխումների կայուն առաջընթացին։


 


«Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Leave a comment