Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) հայտնել է, որ փետրվարի 18-ին իր աշխատակիցներից մեկը պայթել է ականի վրա։ Միջադեպ տեղի է ունեցել Արցախի Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում։

Նշվում է, որ գործակալության աշխատակից Վասիֆ Չոբանովը (ծնված 2000թ.) պայթել է հակահետևակային ականի վրա՝  ծառայողական պարտականությունները կատարելիս։ Նա ձախ ձեռքի և դեմքի շրջանում տարբեր վնասվածքներ է ստացել։

Չոբանովի վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment