Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն

Հասարակություն

18.02.2026 | 13:47

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Լոռու մարզի դատախազի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի արդյունքում՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.857921 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 7 հողամասերի նկատմամբ:

«Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 4 միլիոն 131 հազար դրամ է:

Հիշեցնենք, որ 2025 թվականին ևս քրեական վարույթի շրջանակում դատախազի կողմից Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի արդյունքում, համայնքին են վերադարձվել գյուղատնտեսական նշանակության 4 հողամասեր՝ 0.13572 հա, 0.708749 հա, 0.45116 հա և 0.446412 հա մակերեսներով»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment