Թրամփին կոչ եմ անում կատարել հայ գերիներին ազատելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր

https://arm.sputniknews.ru/20260218/trampin-kvoch-em-anum-katarel-haj-gerinerin-azatelu-hraparakajin-khvostumy-jared-genser-98941212.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85113565_210:0:1710:1125_1920x0_80_0_0_ad304d7093687b696207439425931fa6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, դոնալդ թրամփ, ջարեդ գենսեր, ռուբեն վարդանյան, դատավճիռ

հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, դոնալդ թրամփ, ջարեդ գենսեր, ռուբեն վարդանյան, դատավճիռ

Բաժանորդագրվել

Արցախի նախկին պետնախարարի միջազգային փաստաբանը նշել է, որ դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կատարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված իր հրապարակային խոստումն ու ապահովի Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի և 19 հայ գերիների ազատ արձակումն ու ապահով վերադարձը Հայաստան։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի դատավճռին՝ Գենսերը շեշտել է՝ դա արդարադատության ծաղր է, իսկ Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Նա ընդգծել է՝ դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։

«Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, տասնյակ միջնորդությունների անտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛ միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները»,- նշել է Գենսերը։

Ինչ վերաբերում է «վկաների» ներկայացրած «ապացույցներին», դրանք, փաստաբանի խոսքով, ասեկոսեներ էին, հետևաբար անօրինական էր որպես ապացույց դիտարկելը:

Leave a comment