Ուկրաինան պատժամիջոցների փաթեթ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ պատերազմում Ռուսաստանին օգնելու համար։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրառմանը և նրա համապատասխան հրամանագրին։
Զելենսկին հիշեցրել է, որ 2025 թվականի երկրորդ կեսին ռուսները Բելառուսում տեղակայել էին հարձակողական անօդաչու թռչող սարքերի կառավարման համակարգ, ինչը մեծացրել էր ռուսական բանակի՝ Ուկրաինայի հյուսիսային շրջաններին հարվածելու հնարավորությունը։
Զելեսկին նաև նշել է, որ այժմ շարունակվում են Բելառուսի տարածքում միջին հեռահարության հրթիռների («Օրեշնիկ») տեղակայման աշխատանքները, ինչն ակնհայտ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն ուկրաինացիների, այլև բոլոր եվրոպացիների համար։