Ընդհանուր փոխարինվել է 135 դուռ (տեսանյութ)
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ կարևոր բարելավում է իրականացվել։ Կառավարության ֆինանսավորմամբ ավարտվել է մուտքի և ելքի հին դռների փոխարինումը նորերով, որոնք նախատեսված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների համար։
Ընդհանուր փոխարինվել է 135 դուռ։ Նախորդ անգամ դռները նորացվել էին դեռևս 2010 թվականին։
Մենք շարունակում ենք քայլ առ քայլ բարելավել մետրոպոլիտենի պայմանները՝ ստեղծելով ավելի հարմար, անվտանգ և ժամանակակից միջավայր բոլոր ուղևորների համար։