ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 5 օրերին հանրապետությունում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստւճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով, իսկ մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա երբևիցե դիտված առավելագույն արժեքները։
–00—ՅՄ