«Իշխանությունները Երևանը վերածեցին անկանոն շենքերի համալիրի»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Երևանում 2014թ. տրվել է 1430 շինթուլտվություն, իսկ 2024-ին՝ 4236 (2,9 անգամ ավել): Հիմա հարց. հեղափոխություն եղավ, որ Երևանն ավելի գերկառուցապատվի, թե՞ հակառակը։ Իշխանությունները քաղաքը վերածեցին անկանոն շենքերի համալիրի, կառուցապատեցին առանց նորմատիվների և ի հետևանք՝ առանց նոր զբոսայգիների, այգիների, մանկապարտեզների, դպրոցների, մշակույթի նոր օջախների, բաց և փակ տարածքների թույլատրելի համամասնության և այլն։ Քաղաքը զրկվեց իրեն բնորող եզակի ճարտարապետական պատկերից, վնասելով ամենաթանկին՝ նորածին երևանցուն։
     Սա՞ էր Երևանը սիրելը…
     Ագահությունը ոչ մի լավ տեղ չի տանում»։

Leave a comment