Հայաստանն ու ՄԹ-ն շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում

Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը, որը միավորում է ավելի քան 2500 մասնակից 29 երկրներից։ Այդ մասին ասված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

 

«Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և ՄԹ պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ Բոլը այցելել են զորավարժությունը, որտեղ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները համատեղ աշխատել են՝ զարգացնելու կիբեռպաշտպանության կարողությունները և փոխանակելու մասնագիտական փորձը։

 

Դեսպանը հանդիպել է Հայաստանի և ՄԹ մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին և քննարկել կիբեռդիմակայունության կարևորությունը ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։

 

Հայկական կողմից մասնակցում էին Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

 

Այսպիսի զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մեր ընդհանուր հանձնառությանը՝ ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը։

 

Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ։

Leave a comment