ԵՄ խորհուրդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար է նշանակել

Սատու Կոյվուն նշանակվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում։


Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։


Սատու Կոյվուն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ից՝ փոխարինելով առաքելության արդեն նախկին ղեկավար Մարկուս Ռիտերին։


 Սատու Կոյվուն Ֆինլանդիայի ոստիկանության ավագ սպա է։ Նա ազգային և միջազգային մակարդակներում ավելի քան 35 տարվա փորձ ունի։ Կայվուն միջազգային լայնածավալ փորձ է ձեռք բերել ՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում գործունեություն ծավալած ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում։


ԵՄԴԱ-ի ներկայիս մանդատը լրանում է 2027 թվականի փետրվարին։


Leave a comment