Շվեյցարիայում կողմերը կշարունակեն Ուկրաինայի շուրջ բանակցությունները՝ համաձայնության հասնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը՝ անդրադառնալով եռակողմ հանդիպմանը։
«Նախագահ Թրամփին հաջողվել է հակամարտության երկու կողմերին նստեցնել նույն բանակցային սեղանի շուրջ, ինչը հանգեցրել է զգալի առաջընթացի։ Մենք հպարտ ենք աշխատել նրա ղեկավարության ներքո՝ այս սարսափելի հակամարտության ընթացքում սպանությունները դադարեցնելու նպատակով։
Երկու կողմերն էլ համաձայնել են տեղեկացնել իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը՝ համաձայնագրի կնքմանը հասնելու ուղղությամբ»,- հայտարարել է նա։