Առողջապահության նախարարը շաքարային դիաբետ ունեցողներին լավ լուր է հայտնել (ՎԻԴԵՈ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  կիսվել է լավ նորությամբ՝ կից հրապարակելով տեսանյութ. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Facebook-ի իր էջում կիսվել է լավ նորությամբ՝ կից հրապարակելով տեսանյութ։


«Ուզում եմ կիսվել մի շատ կարևոր և լավ նորությամբ։ Որոշում ենք կայացրել, որ 29-40 տարեկան շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիները այսուհետ կունենան հնարավորություն օգտվելու ոչ թ ե սրվակով ինսուլինից, այլ գրիչ-անալոգներից»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ դրանք ուլտրակարճ և ուլտրաերկար Լևեմիր և Նովոռապիդ տեսակի գրիչ-ինսուլինային անալոգներ են,որոնք հասանելի են լինելու նրանց։


«Բացի դրանից, նրանց կտրամադրվի նաև տարեկան 150 հատ թեստ-երիզներ՝ շաքարը չափելու համար, ինչը նախկինում չունեինք»,-ասել է նա։


Նախարարը նշել է, որ շաքարային դիաբետը կանխարգելելու և կառավարելու առումով իսկապես շատ մեծ տեմպերով առաջ ենք գնում։




Leave a comment