Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Բաժանորդագրվել

Ճանապարհը պարբերաբար փակվում է եղանակի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումներ են մտցվել ձյան և մերկասառույցի պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը միակ գործող ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։

Leave a comment