«Թոռանս այս օրը գցողները պիտի պատասխան տան»․ ծեծված զինծառայողի պապ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Շատ լավ տղա է», «խելոք է, էն որ խոսեցնես էլ՝ չի խոսա»․ այսպես են բնութագրում հարազատ Հրազդան քաղաքի բնակիչները 24-ամյա Ավետիքին, ում փետրվարի 5-ին գտել էին Նուբարաշենի զորամասին հարակից տարածքից՝ ծեծված և ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես նշում են բնակիչները, դաժան ծեծը ծանր հետևանքներ է թողել երիտասարդի վրա․ նրա մեկ աչքը հեռացրել են, մինչ այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են մյուս աչքի տեսողությունը պահելու համար։

«Անողները պետք է գտնվեն ու պատասխան տան։ Տենց բան կարելի՞ ա, թող գնան ադրբեջանցու դեմ կռվեն։ Ես չգիտեմ պատճառն ինչն է եղել, բայց հարցը դա չէ, ինչ էլ լինի՝ չի կարելի չէ՞ էդպես անել»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Ավետիքի պապը:

Նշենք, որ դեպքից անցել է 13 օր, բայց դեռ ձերբակալվածներ չկան:

Leave a comment