Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է տարածքային հարցը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Axios-ը։ «Զելենսկին կրկին նշել է, որ տարածքային հարցում առաջընթաց գտնելու լավագույն միջոցը Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումն է։ Նա ասել է, որ իր թիմին հանձնարարել է Ժնևում բարձրացնել առաջնորդների մակարդակով ապագա հանդիպման հարցը»,- հավելում է լրատվամիջոցը։