«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում դեռ ցուցակի հարց չեն քննարկել, սակայն «Հայաստան» խմբակցության ներսում հասկացել են, թե ում է երկրորդ նախագահը դիտարկում ցուցակի առաջնային տեղերում․ դրանք այն մարդիկ են, ովքեր վերջին օրերին մարզային ակտիվ այցելություններ են իրականացնում: Ակտիվ կանանց եռյակում են Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, ցուցակի առաջնամասում կլինեն նաև Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը»: