Սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ. Նուբար Աֆեյանը՝ Բաքվի «դատվճռի» մասին

https://arm.sputniknews.ru/20260217/sa-datavtshir-e-ambvoghj-haj-zhvoghvovrdi-dem-nubar-afejany-baqvi-datvtshri-masin-98923644.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/05/49346847_0:0:1420:1065_1920x0_80_0_0_304962f58c2d603a8ce60d78e3db7d32.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն վարդանյան, նուբար աֆեյան, դատ, բաքու

ռուբեն վարդանյան, նուբար աֆեյան, դատ, բաքու

Բաժանորդագրվել

Նուբար Աֆեյանը վստահեցրել է, որ շարունակելու է պայքարը Ռուբեն Վարդանյանի ազատության համար:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բաքվի բանտում գտնվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մտերիմ ընկեր ու բիզնես գործընկեր Նուբար Աֆեյանը, ով նրա հետ հիմնել է «Ավրորա» մրցանակը, վրդովեցուցիչ ու անհեթեթ է անվանել Բաքվում հնչեցրած «դատավճիռը»: Այս մասին նա գրել է իր X-ում:

«Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր առևանգողների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է»,-գրել է նա։

Աֆեյանը կոչ է արել.

«Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, և ես շարունակելու եմ այն։ Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»։

Հիշեցնենք՝ այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։
Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։

Leave a comment