ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«…Մեր այսօրվա վիճակից էինք խոսում մարտական ուղի անցած պաշտոնաթող զինակիցներից մեկի հետ: Խոսում էինք ոչ թե ռազմավարական կամ մարտավարական կարևորության հիմնախնդիրներից, այլ այն պատճառներից, որոնց արդյունքում հայտնվեցինք այս վիճակում…
-Գիտե՞ս, ինչու հաղթեցինք երեկ,- հարցրեց նախկին զինակիցն ու ինքն էլ պատասխանեց,-որովհետև երեկ մի քանիսը խոսում էին, մյուսները՝ գործում, իսկ այսօր բոլորը խոսում են, բայց, գործոնողներ, գրեթե, չկան…-ասաց ու լռեց…
Երբ լռություն էր, նորից հիշեցի այն Երկիրը, որտեղ խոսողները շատ քիչ էին, իսկ գործողները՝ շատ…
…Երանի այն ժամանակները, երբ ամեն ոք գիտեր իր անելիքը……»։