https://arm.sputniknews.ru/20260217/erevanum-nshvel-e-gevvorg-vardanjani-102-amjaky-98919911.html
Երևանում նշվել է Գևորգ Վարդանյանի 102-ամյակը
Երևանում նշվել է Գևորգ Վարդանյանի 102-ամյակը
Sputnik Արմենիա
Հետախույզը բազմիցս հայտարարել է, որ երջանիկ է՝ նվիրվելով իր մասնագիտությանը։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T21:44+0400
2026-02-17T21:44+0400
2026-02-17T21:44+0400
գևորգ վարդանյան
հետախույզ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98918177_0:0:1280:721_1920x0_80_0_0_642c481a3470581e8347db9e6b62075f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան 102-րդ տարեդարձի կապակցությամբ:Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ՌԴ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Վարդանյանի անունը կրող՝ Երևանի թիվ 192 դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրու առջև: Արարողությանը մասնակցել են խորհրդարանականներ, ինչպես նաև հերոսի հարազատներ ու մտերիմներ:Վարդանյանն իր կյանքը խորհրդային հետախուզության հետ կապել է 16 տարեկանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ղեկավարել է Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ֆաշիստական գործակալությանն ու հետախույզներին բացահայտելու հատուկ խումբը։1943-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ իր կնոջ՝ Գոհար Լևոնի Վարդանյանի հետ մասնակցել է «Մեծ եռյակի» պետությունների առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինստոն Չերչիլի անվտանգության ապահովման գործողությանը:Դեսպանատունը հիշեցնում է՝ վաստակավոր հետախույզին շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում, շքանշաններ և մեդալներ, ինչպես նաև գերատեսչական բարձրագույն պարգևներ:Վարդանյանն իր գործունեության մասին խոսելիս մի անգամ ասել է, որ երջանիկ է, որ ամբողջ կյանքը նվիրել է մասնագիտությանը։«Եվ, գիտեք, մեզ ուժ էին տալիս սերը հայրենիքի հանդեպ, զգացումը՝ որ մեր թիկունքում հզոր, հսկայական երկիր է, որը մեզ երբեք չի լքել և չի լքի։ Շատ դժվարություններ կային, բայց հաջողեցինք, հաղթահարեցինք», – նշում էր նա։Փաստագրական-գեղարվեստական «Իրական պատմություն. Թեհրան-43» ֆիլմը պատմում է 1943թ. թեհրանյան իրադարձությունների մասին։ Այն նկարահանվել է Գևորգ և Գոհար Վարդանյանների մասնակցությամբ:
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98918177_0:0:1280:960_1920x0_80_0_0_c66ded67610178c9f677eaf1e2045b4a.jpg.webp
գևորգ վարդանյան, հետախույզ, երևան
գևորգ վարդանյան, հետախույզ, երևան
Հետախույզը բազմիցս հայտարարել է, որ երջանիկ է՝ նվիրվելով իր մասնագիտությանը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել Խորհրդային Միության հերոս, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան 102-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ՌԴ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Վարդանյանի անունը կրող՝ Երևանի թիվ 192 դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրու առջև: Արարողությանը մասնակցել են խորհրդարանականներ, ինչպես նաև հերոսի հարազատներ ու մտերիմներ:
Վարդանյանն իր կյանքը խորհրդային հետախուզության հետ կապել է 16 տարեկանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա ղեկավարել է Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ֆաշիստական գործակալությանն ու հետախույզներին բացահայտելու հատուկ խումբը։
1943-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ իր կնոջ՝ Գոհար Լևոնի Վարդանյանի հետ մասնակցել է «Մեծ եռյակի» պետությունների առաջնորդներ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինստոն Չերչիլի անվտանգության ապահովման գործողությանը:
Դեսպանատունը հիշեցնում է՝ վաստակավոր հետախույզին շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում, շքանշաններ և մեդալներ, ինչպես նաև գերատեսչական բարձրագույն պարգևներ:
Վարդանյանն իր գործունեության մասին խոսելիս մի անգամ ասել է, որ երջանիկ է, որ ամբողջ կյանքը նվիրել է մասնագիտությանը։
«Եվ, գիտեք, մեզ ուժ էին տալիս սերը հայրենիքի հանդեպ, զգացումը՝ որ մեր թիկունքում հզոր, հսկայական երկիր է, որը մեզ երբեք չի լքել և չի լքի։ Շատ դժվարություններ կային, բայց հաջողեցինք, հաղթահարեցինք», – նշում էր նա։
Փաստագրական-գեղարվեստական «Իրական պատմություն. Թեհրան-43» ֆիլմը պատմում է 1943թ. թեհրանյան իրադարձությունների մասին։ Այն նկարահանվել է Գևորգ և Գոհար Վարդանյանների մասնակցությամբ: