Թուրքիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները քննարկել են Թուրքիա-ԵՄ Մաքսային միության թարմացման հարցը


Ստամբուլում կայացել է Թուրքիա-Ֆրանսիա տնտեսական և առևտրային համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը: Միջոցառումն անցկացվել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և Ֆրանսիայի արտաքին առևտրի և ներդրումների ներգրավման նախարար Նիկոլա Ֆորիսիեի նախագահությամբ:


Քննարկվել է առևտրի, տնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, էներգետիկայի, վիզաների, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկ ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդումը:


Կողմերը պայմանավորվել են հետագա աջակցություն ցուցաբերել երրորդ երկրներում համատեղ ներդրումների ոլորտում համագործակցության ջանքերին:


Քննարկվել է նաև Մաքսային միության թարմացման թեման և ԵՄ-ի հետաքրքրության շրջանակում այլ հարցեր: Ստորագրվել է ճանապարհային քարտեզ հետագա փոխգործակցության ամրապնդման համար:

Դիտումների քանակ4

Leave a comment