Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատվել են կալանքից

Քաղաքականություն

Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատվել են կալանքից

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գեւորգ Ներսիսյանի եւ եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրել է և կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն դրամ գրավ եւ բացակայելու արգելք: Այս մասին տեղեկացնում է նրանց պաշտպան Արա Զոհրաբյանը:

Նրանք մեղադրվում են ընտրական հանցագործության համար: Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյան էր ահազանգել, որ Ոսկեհատում խոչընդոտվել էր իր քարոզրաշավը:

Պաշտպանն հավելել է՝ Գեւորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ անհիմն եւ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում:

Leave a comment