Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է





Գործարար Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը․

«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- մանրամասնել է Վարդևանյանը։




դիտվել է 81 անգամ