shantnews.am UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ իր մենամարտը թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է։
«Վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Թոփուրիայի հետ հնարավոր մենամարտի պաստառը։
Տեղեկացնենք, որ որ Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում և հաղթել Դեն Հուկերին խեղդող հնարքով: Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն:
Թոփուրիան իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի հունիսին՝ UFC 317 մրցաշարում՝ Չարլզ Օլիվեյրայի դեմ և հաղթել նոկաուտով: