https://arm.sputniknews.ru/20260217/larsy-pakvel-e-bvolvor-transpvortajin-mijvocneri-hamar-pattshary-qaratapumn-e-98913161.html
Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. պատճառը քարաթափո՞ւմն է
Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. պատճառը քարաթափո՞ւմն է
Sputnik Արմենիա
Սոցիալական ցանցերում հայտնում են, որ Լարիսի փակման պատճառը վրացական կողմում տեղի ունեցած քարաթափումն է։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T18:48+0400
2026-02-17T18:48+0400
2026-02-17T18:48+0400
լարս
վերին լարս
քարաթափում
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98912497_0:437:721:843_1920x0_80_0_0_4f7f5e2a896ad5478344d3333e00e904.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է «Վերին Լարսի անցակետ» Telegram – ալիքը։«Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության և Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունների համաձայն՝ բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է», – նշված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ փետրվարի 17-ին` ժամը 18:15-ից, Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը երթևեկությունը փակ է մինչև նոր ծանուցումը։Սոցցանցերում օգտատերերը գրում են, որ Լարսի փակման պատճառը վրացական կողմում տեղի ունեցած քարաթափումն է։ Հստակ վայր չի նշվում։ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնել են, որ քարաթափման մասին գրառումը խմբից հեռացվել է։ Այլ մանրամասներ չեն հայտնել։Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։
լարս
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/11/98912497_0:370:721:911_1920x0_80_0_0_105a8175e36c87dcdf7168ac0737170c.jpg.webp
լարս, վերին լարս, քարաթափում, վրաստանի հանրապետություն, ռուսաստան
լարս, վերին լարս, քարաթափում, վրաստանի հանրապետություն, ռուսաստան
Սոցիալական ցանցերում հայտնում են, որ Լարիսի փակման պատճառը վրացական կողմում տեղի ունեցած քարաթափումն է։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է «Վերին Լարսի անցակետ» Telegram – ալիքը։
«Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության և Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունների համաձայն՝ բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է», – նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փետրվարի 17-ին` ժամը 18:15-ից, Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը երթևեկությունը փակ է մինչև նոր ծանուցումը։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։