ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախորդ փուլի համեմատ զգալի առաջընթաց են գրանցել․ Իրանի ԱԳ նախարար

Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախորդ փուլի համեմատ զգալի առաջընթաց են գրանցել, լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք համաձայնության ենք եկել մի շարք ուղենիշային սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կպատրաստենք հնարավոր համաձայնագրի տեքստը», – ասել Իրանի ԱԳ նախարարը։

Արաղչին ընդգծե է, որ սա չի նշանակում, որ կողմերը շուտով համաձայնության կհասնեն։ «Բայց ճանապարհը սկսվել է։ Երբ խոսքը վերաբերում է տեքստի մշակմանը, աշխատանքը դժվարանում է», – ընդգծել է  նա։

Leave a comment