Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Քաղաքականություն

17.02.2026 | 18:10

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացնում են, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր և ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաշերտ աջակցությունը՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։

Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment