Բևեռացումը բերել է նրան, որ 2 եղբայր իրար վրա զենք են քաշում․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

17.02.2026 | 18:19

«Շատ կարևոր է հիշել, որ այս ընտրություններից հետո կյանք կա։ Հիմա այնպիսի տպավորություն է Հայաստանում, որ ընտրությունները եղան ու հետո՝ վերջ, սև էկրան է լինելու»,-այս մասին Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովի ժամանակ նշեց կրոնի կամ համոզմունքի հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ընտրական շրջանում ահագնացող բևեռացումը արդեն բերել է նրան, որ մի ընտանիքում մարդիկ իրար հետ չեն խոսում։

«2 եղբայր իրար վրա զենք են քաշում, չեն կարողանում գնան, չգիտեմ, հոգեհացի, որովհետև չգիտեն՝ ով կգա ու ինչ կասի։ Մեզ պետք է հեռու մնալ դրանից, չլինել դրա թատերաբեմը, որովհետև այդ ամբողջ պայքարը գնում է մեր ուղեղների համար։ Չգիտեմ ինչքանով է դա պրակտիկ խորհուրդ, բայց ես խորհուրդ եմ տալիս մինիմալի հասցնել սոցիալական մեդիայի օգտագործումը, մինիմալի հասցնել շեյր (share) անելը և գրել ինչ-որ բաներ, ինչում որ վստահ չես»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment